-
06.10.2020|
15:48
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ամենավճռական դատապարտում են բռնության վտանգավոր էսկալացիան ԼՂ հակամարտության գոտում և դրա սահմաններից այն կողմ` ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
-
06.10.2020|
10:06
ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
-
05.10.2020|
22:53
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 5-ին պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից:
-
05.10.2020|
21:42
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով:
-
05.10.2020|
21:27
Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հաավիստոյի հեռախոսազրույցը։
-
05.10.2020|
21:07
«Վերջին մեկ տարում զորացրված տղաները գործնականում ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են, և այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը», - ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով նրանց ներկայանալ Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել։
-
05.10.2020|
13:08
Այսօր առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են վարում՝ հետ շպրտելով հակառակորդին՝ լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
05.10.2020|
13:06
Իսրայելի ՊՆ նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը:
-
05.10.2020|
13:05
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայացրած անջատողականության դեմ պայքարի օրինագիծը։
-
05.10.2020|
12:54
Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ՝ երեկ հայտարարել է Արցախի ՊԲ-ն: